Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Օղակված ճողվածք

Ճողվածքը ներորովայնային ճնշման բարձրացման հետևանքով որովայնի պատի թույլ տեղերից ներքին օրգանների արտանկումն է մաշկի տակ։ Ճողվածքը կազմված է ճողվածքապարկից, նրա պարունակությունից և դրունքից։ Ճողվածքապարկը որովայնի պատի դուրս ցցված մասն է։ Ճողվածքի պարունակությունը նրա մեջ արտանկած ներքին օրգաններն են՝ օրինակ աղիների գալարներ, որովայնամզի մաս, միզապարկ և այլն։ Դրունքն օղաձև անցք է, որով ներքին օրգանները դուրս են գալիս ճողվածքապարկի մեջ։

Ավելի հաճախ ճողվածքներ առաջանում են պորտի, որովայնի միջին գծի կամ աճուկային շրջանում։ Ցանկացած ճողվածքի բնորոշ նշանը մարմնի ուղղահայաց դիրքում, ֆիզիկական լարման կամ հազի ժամանակ որովայնի պատի վրա տեսանելի, շոշափելի ուռուցքանման գոյացության առաջացումն է։ Հնարավոր է, որ ճողվածքապարկի պարունակությունը մարմնի հորիզոնական դիրքում (մեջքի վրա պառկած) ներուղղվի։ Ճողվածքն ինքը կյանքի համար վտանգավոր չէ, սակայն նրա բարդությունը՝ օղակված ճողվածքը, կյանքին սպառնացող իրավիճակ է և պահանջում է անհապաղ վիրաբուժական միջամտություն։

 

ՕՂԱԿՎԱԾ ՃՈՂՎԱԾՔ

 

Օղակված ճողվածքը ճողվածքապարկի պարունակության ճմլումն է (նկ.14.3), որի հետևանքով խանգարվում է հյուսվածքների արյունամատակարարումը, և հնարավոր է նրանց մեռուկացում։ Օղակման կարող են բերել որովայնապատի մկանների ուժեղ լարման հետևանքով դրունքի օղի ձգումը կամ ներորովայնային ճնշման կտրուկ բարձրացման հետևանքով ճողվածքապարկի պարունակության կտրուկ ավելացումը։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


Օղակված ճողվածքը տալիս է սուր որովայնի պատկեր՝

  • սուր, հետո նոպայաձև բնույթի ցավ, որը կարող է ճառագայթվել որովայնի ամբողջ մակերեսով կամ դեպի ոտքեր,
  • անցյալում ներուղղվող ճողվածքը չի ներուղղվում,
  • խիստ ցավոտ, պնդացած, լարված ճողվածքապարկ,
  • սրտխառնոց, փսխում,
  • հաճախացած շնչառություն,
  • հաճախացած անոթազարկ,
  • փորկապություն, փքված որովայն, գազերի կուտակում։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ


Ճողվածքի օղակման դեպքում առաջին օգնությունը հիմնականում նույնն է, ինչ որ սուր որովայնի դեպքում։ Հիշե՛ք, որ չի կարելի ներուղղելու նպատակով փորձել սեղմել օղակված ճողվածքապարկը։

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ